Լրահոս

21.11.2012 11:47


Մահացու վրաերթ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Մահացու վրաերթ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 07։10-ին, «Նիսսան-Էքստերա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում` Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 1947թ. ծնված Մարիետա Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը ժամը 10։35-ին, գիտակցության չգալով, մահացել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը