Լրահոս

21.11.2012 14:57


ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վահան Բաբայանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին:

Նոյեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ 38-րդ լիագումար նիստին:

Այցի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը