Լրահոս

21.11.2012 15:30


ՍԴ նախագահը Ստրասբուրգում էր

ՍԴ նախագահը Ստրասբուրգում էր

Նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ. Սպիլմանի հետ: ԳագիկՀարությունյանը շնորհավորեց Դ. Սպիլմանին դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Եվրոպական իրավական չափորոշիչները եւ ազգային իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապված հարցեր: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին հրավիրեց մասնակցելու այդ խորհրդաժողովին:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքյոյի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվեց Հանձնաժողովի դերը ՀՀ օրենքների նախագծերի փորձաքննության հարցում, գոհունակությամբ արձանագրվեց շփումների բարձր մակարդակը եւ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, ինչպես նաեւ անդրադարձ եղավ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարության աշխատակիցների մասնակցությանը:

Այս խորագրի վերջին նյութերը