Լրահոս

21.11.2012 17:35


Րաֆֆի Հովհաննիսյան. «Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց այս հարցը գտնվում է բարոյական դաշտում»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց այս հարցը գտնվում է  բարոյական դաշտում»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է իրենց խմբակցությունն այլևս ֆորմալ ներկայացնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին ԱԺ միջազգային պատվիրակություններից և հանձնաժողովներից հետ կանչելուն և ասել.

–Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց այս հարցը գտնվում է  բարոյական դաշտում։

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը նա այսօր էլ սխալ չի համարում։

–Սխալ էր մի մարդու վարքը,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը