Լրահոս

22.11.2012 09:42


Սոթքի ոսկու հանքից գողության փորձը կանխվել է

Սոթքի ոսկու հանքից գողության փորձը կանխվել է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Սոթքի ոսկու հանքի թիվ 16 բաց տարածքից հանքանյութ գողանալու փորձ կատարելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել 1961թ. ծնված Խորեն Ս.-ին։

 Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ նրա մոտ հայտնաբերվել են հող փորելու գործիքներ, ուրագ և բահ:

 Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը