Լրահոս

22.11.2012 10:10


Մամուլ. «Ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին՝ «ջրից չոր դուրս բերելով» նրա հովանավորյալներին»

Մամուլ. «Ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին՝ «ջրից չոր դուրս բերելով» նրա հովանավորյալներին»

Երեկ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը, որը, աշխատելով ավտոտեխզննման կայանում, ակամա դարձել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մրցակիցը։ «Եվ ահա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 5-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, թե Վ. Յայլոյանին առևանգել են։ Սակայն Յայլոյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, այլ ինքը մեքենա է նստել իր կամքով, քանի որ հենց ինքն է առաջարկել մեքենայի մեջ զրուցել։ Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին՝ «ջրից չոր դուրս բերելով» նրա հովանավորյալներին։ Առաջ, Հայաստան»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը