Լրահոս

22.11.2012 10:53


«Լավ անող» ոստիկանության աշխատակիցները պատժվել են

«Լավ անող» ոստիկանության աշխատակիցները պատժվել են

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել էր ծառայության ժամանակ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների  թույլ տված խախտումներն ու լկտի պահվածքը ներկայացնող մի տեսանյութ: Նշանակվել է ծառայողական քննություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Այս խորագրի վերջին նյութերը