Աշխարհ

22.11.2012 11:39


Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման

«Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման, իսկ քաղաքացիական չվերթներն իրականացնելու համար մի քանի ավիաընկերություններ դիմել են մեզ, սակայն չվերթներ իրականացնելու համար կան դեռ որոշ տեխնիկական ու կազմակերպչական հարցեր, որոնք լուծման փուլի մեջ են»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Վերջինս, սակայն, չկարողացավ հստակ ժամկետ նշել, թե երբ, վերջապես, Ստեփանակերտի օդանավակայանից կսկսվեն իրականացվել քաղաքացիական չվերթներ:

Այս խորագրի վերջին նյութերը