Լրահոս

23.11.2012 10:29


Գյումրիում անհապաղ պետք է մաքրել տնակների քանդումից առաջացած շինաղբն ու «ստեկլովատը»

Գյումրիում անհապաղ պետք է մաքրել տնակների քանդումից առաջացած շինաղբն ու «ստեկլովատը»

Ընթացիկ տարում Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 1756 բնակարանների շահագործումն ու դրանց տրամադրումը երկրաշարժի հետևանքով անօթևան, վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին նշանակում է, որ Գյումրին շատ շուտով ազատվելու է մոտ 1200 ժամանակավոր կացարաններից: Քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է կարճ ժամկետում քանդեն ժամանակավոր կացարանները, տարածքները ազատեն և հանձնեն համայնքին, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները։ Բացառություն են երկու և ավելի տնակ ունեցող բազմանդամ ընտանիքները, որոնց թույլատրվում է պահպանել մեկ տնակը:

Այս խորագրի վերջին նյութերը