Լրահոս

23.11.2012 12:30


Վիկտորյա Բեքհեմի հետ ժամանակ անցկացնելը 185 հազ. դոլար արժե

Վիկտորյա Բեքհեմի հետ ժամանակ անցկացնելը 185 հազ. դոլար արժե

18 տարին լրացած այն մարդիկ, ովքեր ցանկանում են երգչուհու՝ 4 երեխաների մոր և հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կնոջ հետ ժամանակ անցկացնել, դրա համար կարող են վճարել 185 հազ. դոլար։ Իր հետ ժամանակ անցկացնելու համար աճուրդին մասնակցելու առաջարկով է հանդես եկել հենց ինքը՝ Վիկտորյան՝ նպատակ ունենալով այդ գումարը տրամադրել «Սենդի» փոթորկից տուժածներին։ 185 հազ. դոլարի դիմաց, սակայն, երգչուհին ամեն ինչի չէ, որ պատրաստ է։ Նա առաջարկում է սահմանափակվել միայն իր հետ ճաշելով, թանգարաններ և նորաձևության ցուցադրություններ այցելելով։ 

Այս խորագրի վերջին նյութերը