Լրահոս

23.11.2012 15:30


Սերժ Սարգսյանն ընդունել է Իոսիֆ Կոբզոնին

Սերժ Սարգսյանն ընդունել է Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգչին, ով վստահաբար Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամն է:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաև ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին Իոսիֆ Կոբզոնի մեծարանքի ջերմ խոսքերով:

Իոսիֆ Կոբզոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ հյուրընկալության և գնահատանքի համար: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության ղեկավարին իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան հերթական այցի և նոյեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր բարեգործական համերգն ունկնդրելու եկած հայ հանդիսատեսի ու համերգին մասնակցած հայ երաժիշտների մասին, ովքեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի խոսքով՝ բավական ջերմ հյուրընկալության են արժանացրել իրեն: 

Այս խորագրի վերջին նյութերը