Լրահոս

23.11.2012 20:27


Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև «Եվրատեսիլ» պարի մրցույթին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև «Եվրատեսիլ» պարի մրցույթին

«Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև երիտասարդ պարողների «Եվրատեսիլ» մրցույթին։ Այն տեղի է ունենալու Լեհաստանում՝ 2013թ. հունիս ամսին։ Հայաստանյան մասնակցի նախընտրական փուլը կանցկացվի մարտին, իսկ ընտրությունը կկատարեն ոչ թե հեռուստադիտողները, այլ պրոֆեսիոնալ ժյուրին։

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ապա հնարավոր է, որ այս տարի ևս հայաստանյան մասնակիցն ընտրվի փակ կարգով, ոչ թե հեռուստադիտողների քվեարկությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը