Լրահոս

24.11.2012 11:50


Պատահար Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

Պատահար Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 23։30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և անհայտ վարորդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը