Լրահոս

24.11.2012 13:58


Ադելը` «ամենաքնաբեր» երգչուհի

Ադելը` «ամենաքնաբեր» երգչուհի

Ըստ «Trevelodge» հյուրանոցներում կազմակերպված հարցման արդյունքների, որին մասնակցել է 2 հազար մարդ, բրիտանական երգչուհի Ադելը ճանաչվել է «ամենաքնաբեր» երգերի կատարող: Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին. «Ո՞ւմ երգերի ազդեցության տակ դուք ավելի արագ և հանգիստ եք քնում»: Արյդունքում առաջին տեղը զբաղեցրել է Ադելը:  «Քնաբեր» կատարողների  ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է  «Coldplay» խումբը, որը նախկինում արդեն զբաղեցրել է գլխավոր տեղերը նմանատիպ հարցումներում։: Երրորդ տեղում հայտնվել են « Snow Patrol»-ը: Տասնյակում ընգրկվել են նաև այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ֆրենք Սինատրան, Քլիֆ Ռիչարդը, Մայքլ Բուբլեն,  «Take That»-ը, «One Direction»-ը և «Guns N' Roses»–ը:

Այս խորագրի վերջին նյութերը