Լրահոս

26.11.2012 11:32


Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ին, «Յագուար» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23։20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը