Լրահոս

26.11.2012 11:36


Եվրոպայի հայերի միությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կոչ է անում ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին

Եվրոպայի հայերի միությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կոչ է անում ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին

Եվրոպայի հայերի միության նախագահ Կարո Հակոբյանը բաց նամակ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու ու սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով՝ Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության: «Առավել ևս, նկատի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը: Սիրիահայությունը այսօր կարիք ունի ամբողջ հայության և մանավանդ իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ աջակցության»:

Այս խորագրի վերջին նյութերը