Լրահոս

27.11.2012 09:40


Հունաստանը ստացավ երկար սպասված ֆինանսական օգնությունը

Հունաստանը ստացավ երկար սպասված ֆինանսական օգնությունը

BBC–ի փոխանցմամբ՝ Եվրագոտու ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, ի վերջո, համաձայնության են եկել Հունաստանին մինչև 2020թ. 43,7 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցում։ Ամբողջ գումարը Հունաստանին կփոխանցվի միանգամից։

Հերթական օգնությունը ստանալով՝ Հունաստանը հնարավորություն կունենա մեղմել երկրի արտաքին պարտքը, որն այս պահին կազմում է ՀՆԱ-ի 144%-ը, մինչև 2020թ. այն պետք է նվազեցվի 120%-ի։

Եվրոպական Միության ու ԱՄՀ-ի՝ Հունաստանին օգնելու որոշումը պայմանավորված էր  վերջինիս դեֆոլտի շեմին գտնվելու հանգամանքով։ Փոխարենը վարկատուները պահանջում են խնայողության խիստ միջոցառումների ընդունում, ինչն իր հերթին դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում, ովքեր պարբերաբար բողոքի գործողություններ են իրականացնում։

Այս խորագրի վերջին նյութերը