Լրահոս

28.11.2012 11:04


Պատահարներ մայրաքաղաքում

Պատահարներ մայրաքաղաքում

Նոյեմբերի 27-ին՝ ժամը  20։50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը   վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 22։20-ին, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենան Ա. Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտ բախվել  է մայթեզրին կայանված անհայտ մակնիշի   ավտոբուսի, ինչի  հետևանքով վարորդը և երկու  ողևորները  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։30-ին, Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի մոտ,  ավտոբուսի սրահում, ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը