Լրահոս

29.11.2012 13:23


Գագիկ Ծառուկյանը շնորհավորհել է Գուժ Մանուկյանին

Գագիկ Ծառուկյանը շնորհավորհել է Գուժ Մանուկյանին

Սիրելի վարպետ.

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 75-ամյակի կապակցությամբ:

Մաղթում եմ առաջին հերթին քաջ առողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և որ դեռ շատ ու շատ երկար տարիներ դուք ձեր հանդիսատեսին զարմացնեք փառահեղ դերակատարումներով:

Արդեն 55 տարի դուք հայկական տարբեր բեմերում կերտել եք կերպարներ, որոնք հիացրել, զարմացրել ու ստիպել են վերապրել տարբեր զգացողություններ: Դա ձեր բացառիկ դերասանական վարպետության ու տաղանդի արդյունքն է: Դուք մշտապես վայելել եք թատերասերների սերն ու համակրանքը, ոմանց համար դարձել կուռք:

Սիրելի վարպետ, սիրելի Գուժ Մանուկյան, ինձ համար մեծ հպարտություն է, որ ձեր նման տաղանդավոր ու վաստակաշատ մարդուն ու անհատին ես կարող եմ նաև կուսակից ընկեր համարել:

Դուք շատ կարևոր դերակատարում եք ունեցել հայկական մշակույթի զարգացման գործում և ոլորտի զարգացման հետ կապված ձեր մտահոգությունները մշտապես լսելի են եղել նաև մեզ համար ու դրանց լուծման ուղիները տեղ են գտել նաև մեր կուսակցության ծրագրային դրույթներում: Սիրելի վարպետ, դուք այսօր ունեք բազմաթիվ կոչումներ ու մրցանակներ՝ պետական մրցանակի դափնեկիր եք, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ եք, սակայն լավագույն մրցանակն ու կոչումը, դա ժողովրդի անմնացորդ սերն ու հարգանքնն է, որը դուք արդեն երկար տարիներ վայելում եք:

Ես ևս այն բազմաթիվ մարդկանցից մեկն եմ, որ հիանում է Ձեզանով և հոբելյանական այս օրը ուզում եմ Ձեր հանդեպ ունեցած սերն ու հարգանքը արտահայտել այս փոքրիկ նվերով: Այս մեքենան թող ծառայի Ձեզ և խորհրդանշական այս նվերը համարեք որպես նվեր իմ կուսակից ընկերոջը, ում արվեստը ես շատ բարձր եմ գնահատում:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում նորանոր վերելքներ ու բարձունքներ:

Այս խորագրի վերջին նյութերը