Լրահոս

30.11.2012 11:25


Ոստիկանությունը թաքցնո՞ւմ է Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ կապված միջադեպը

Ոստիկանությունը թաքցնո՞ւմ է Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ կապված միջադեպը

Ինչպես արդեն  տեղեկացրել էինք,  «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի միջև: (http://7or.am/am/news/view/43811/).

Միջադեպի մանրամասներին տեղեկանալու համար «7օր»–ը փորձել է  կապվել ՀՀ Ոստիկանության  մամուլի ծառայության հետ: Հարցը լսելով՝ մեզ խորհուրդ են տվել կապնվել մամուլի ծառայության ներկայացուցիչ` Արմեն Մալխասյանի հետ, ով, իր հերթին, անջատում էր հեռախոսը ՝ հետագայում չպատասխանելով զանգերին:

Նշենք, որ այդ միջադեպի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա նաև ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում: 

Այս խորագրի վերջին նյութերը