Լրահոս

30.11.2012 14:18


1988-2012թթ. Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք

1988-2012թթ. Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք

Այսօրվա ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանում 2007թ. հետո ՁԻԱՀ-ի` հղի կնոջից երեխային փոխանցվող դեպքեր չեն գրանցվել, իսկ 2001-ից էլ չեն արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր:

Ըստ բանախոսի՝ 1988–2012թթ. Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք, որոնցից 206-ը` 2012թ.: «ՄԻԱՎ վարակակիրների թվում գերակշիռ մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ, իսկ ՄԻԱՎ վարակակիր կանայք 405-ն են»,-ասել է բանախոսը՝ նշելով, որ Հայաստանում 26 երեխա է ՄԻԱՎ-ով վարակվել:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը