Լրահոս

30.11.2012 16:54


Համերգ և ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը

Համերգ և  ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00–ին, Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց 16/1) տեղի կունենա դասական համերգ և լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը:
Կոնսերվատորիայի ուսանողները դասական համերգ տալու պատրաստակամություն են հայտնել հանուն վայրի բնության և պատմամշակութային արժեքների փրկության:
Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Խոսրովի արգելոցի հրաշքները` անօրինական կառույցների, ապօրինի որսի, ռեժիմի խախտումների հետ զուգահեռ:
Մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը