Լրահոս

01.12.2012 10:30


Շարմազանովը «Բելաջիո»-ի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից տեղյակ չէ

Շարմազանովը «Բելաջիո»-ի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից տեղյակ չէ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ ՀՀԿ-ական Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդ. Շարմազանովը տեղյակ չէ: ԱԺ փոխնախագահը, ով այսօր Գյումրի է այցելել ռուս պետական և կուսակցական գործիչ Ն. Ռիժկովին ուղեկցող պատվիրակության հետ, պատասխանելով galatv.am-ի թղթակցի հարցերին, ասել է. «Ես տեղյակ չեմ: Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան և տեղյակ չեմ: Ես հավանականության տեսությամբ չեմ առաջնորդվում, առաջնորդվում եմ փաստերով. եթե կա փաստ, ուրեմն ոստիկանությունը պետք է ասի: Հիմնականում չեմ բացառում, որ նմանատիպ տեղեկությունները, մանավանդ նախագահական ընտրություններից առաջ, կարող են լինել մամուլի չակերտավոր կատակները»:

ԳԱԼԱ-ի թղթակիցը Էդ. Շարմազանովին հարցրել է նաև 2013թ. կայանալիք նախագահի ընտրության մասին:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչպես մասնակցել նախագահական ընտրապայքարին՝ անկախ նրանից՝ ով կառաջադրվի»,- ասել է Էդ. Շարմազանովը:

Այս խորագրի վերջին նյութերը