Լրահոս

01.12.2012 11:53


«ՏաԹևեր» ճոպանուղին կգործի ձմեռային աշխատակարգով

«ՏաԹևեր» ճոպանուղին կգործի ձմեռային աշխատակարգով

«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 1-ից 2013թ. մարտ ժամանակահատվածում ճոպանուղին կգործի ձմեռային աշխատակարգով: «ՏաԹևերն» ուղևորներներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը:

«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,-ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Այս խորագրի վերջին նյութերը