Լրահոս

01.12.2012 13:31


Տիգրան Բադոյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ

Տիգրան Բադոյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տիգրան Սլավիկի Բադոյան

ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ: 2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ: 2005-2007թթ ընդունվել և ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` «Կառավարում» մասնագիտությամբ:

2005թ. «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է: 2012թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում` դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1274Ա որոշմամբ ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական:

2007թ. փետրվարի 15-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես մարզպետի օգնական: 2011թ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս է: 2012թ. հիմնադրել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:

2003-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: 2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007-ից ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության նախագահն է: 2010թ. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Գիտական 8 հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է: 2010 թվականին ՀՀԿ Նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով: 2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:

1997-2001թ. զբաղվել է Ձյուդո և Սամբո ըմբշամարտով: 1999-2000թթ. Սամբո ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնության 3-րդ մրցանակակիր է՝ կրկնակի: 2000թ. Ձյուդո ըմբշամարտի ՀՀ եձրիտասարդական բաց առաջնության 2-րդ մրցանակակիր է:

Ազատ տիրապետում է ռուսերեն և վրացերեն լեզուներին: Զինապարտ է, շարքային: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Այս խորագրի վերջին նյութերը