Լրահոս

03.12.2012 10:30


Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 51 տարեկան

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 51 տարեկան

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանը 51 տարեկան կդառնար։ Նա ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։

Մովսես Գորգիսյանի դերն անուրանալի է 80–ականների վերջին սկսած ազգային զարթոնքի վերածննդի և անկախության կերտման գործում։ Մովսեսն իսկական հերոս էր, իսկական մարտիկ՝ անընդհատ պայքարող, չհանդուրժող և արդարության ձգտող։

Արցախյան շարժման սկզբին Գորգիսյանը  պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։

Մովսես Գորգիսյանին Ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996), նա պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը