Լրահոս

03.12.2012 11:10


Սլովենիայի ընտրություններում գործող նախագահը պարտվել է

Սլովենիայի ընտրություններում գործող նախագահը պարտվել է

Դեկտեմբերի 2–ին Սլովենիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Դանիլո Տյուրկը պարտվել է։ Ըստ նախնական տվյալների՝ նա ստացել է ընտրողների քվեների 32,7%–ը: Իսկ նախկին վարչապետ Բորուտ Պահորը ստացել է 67,3% ձայն, այդպիսով հաղթանակ տանելով։ Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբեի 11-ին։ Այն ժամանակ Պահորը ձայների չնչին տարբերությամբ՝ մոտ 4%–ով էր առաջ իր մրցակցից։  

Այս խորագրի վերջին նյութերը