Լրահոս

04.12.2012 21:46


Միլանում Դոլչեի և Գաբաննայի դեմ դատավարություն է սկսվել

Միլանում Դոլչեի և Գաբաննայի դեմ դատավարություն է սկսվել

Միլանում դատավարություն է սկսվել աշխարհահռչակ դիզայներ Դոմենիկո Դալլչեի և Ստեֆանո Գաբաննայի գործով: Հայտնի դիզայներներին մեղադրում են այն բանի համար, որ վերջին 8 տարում, իրենց բիզնեսը Լյուքսեմբուրգ տեղափոխելուց հետո, չեն վճարել մոտ 1 միլիարդ դոլարի հարկ: Դատախազությունը պնում է, որ հայտնի դիզայներները իրենց ընկերությունը շուկայականից ցածր գնով են վաճառել, սակայն մեղադրյալները հերքում են այդ փաստը:  Հիշեցնենք, որ հարկեր չվճարելու վերաբերյալ փորձաքննությունը սկսվել էր դեռ  2007թ., իսկ անցյալ տարվա ապրիլին մեղադրյալները անմեղ են ճանաչվել: Իտալիայի Գերագույն դատարանը, սակայն, այդ վճիռը չեղյալ է համարել և հանձնարարել է նոր դատավարություն անցկացնել: Այդ ամենը կապում են Մորիո Մոնթիի կողմից վարվող քաղաքականության հետ, ով պայքար է հայտարարել հարկերը չվճարելու դեմ: Եթե Դոլչեն և Գաբաննան մեղավոր ճանաչվեն, ապա մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում:  

Այս խորագրի վերջին նյութերը