Քաղաքական

06.12.2012 13:36


Արմեն Ռուստամյան. «Եթե ձևավորվի հասարակական միասնական պահանջ, առաջնորդողն ինքնին կառաջանա»

Արմեն Ռուստամյան. «Եթե ձևավորվի հասարակական միասնական պահանջ, առաջնորդողն ինքնին կառաջանա»

Քիչ առաջ մեկնարկել է նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ–ի կազմակերպած խորհրդաժողովը, որին բաց և ազատ կարծիք արտահայտելու համար հրավիրված են քաղաքական ուժերի և հասարակական լայն սպեկտորի ներկայացուցիչները։ ՀՅԴ կուսակցության անդամ Արսեն Համբարձումյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ ՀՅԴ–ի ներկայացրած օրակարգային յոթ կետերը կարող են միասնական ճակատի ձևավորման պլատֆորմ հանդիսանալ։ Նա նաև նշել է, որ այս խորհրդակցություններում է, որ իրենք վերջնականապես կհստակեցնեն նախագահական ընտրություններին իրենց մոտեցումները և ձևը։

–Կուլիսային պայմանավորվածությունների միջոցով չի կարելի արդյունքի հասնել։ Հստակ ճանապարհային քարտեզով ընտրությունների գնալու հրամայականի առջև ենք կանգնած,–ասել է Ա. Համբարձումյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ավելացրել է, որ աննախադեպ իրավիճակ է Հայաստանում, երբ իրոք կարելի է համախմբվելու միջոցով իշխանափոխություն իրականացնել։

–Ընտրություններից ընտրություն մարդկանց վստահությունը դրանց նկատմամբ հասել է անբարենպաստ աստիճանի։ Միասնական օրկարգով դեպի նախագահական ընտրություններ համախմբելու հնարավորություն մենք տեսնում ենք։ Առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի տիրապետում այնպիսի վստահության, որ հասնի փոփոխության։ Ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի համախմբումն է միասնական օրակարգի շուրջը։ Հնարավորինս լայն համաձայնության հասնելու ճանապարհը մե՛կն է՝ հասնել այս օրակարգի ընդունմանը և դրա կատարման ճանապարհային քարտեզի մշակմանը, հետո նոր խոսել միասնական թեկնածուի մասին։ Հակառակ ճանապարհը փակուղի է։ Որևէ մեկը այնպիսի անվերապահ հեղինակություն չի վայելում, որ իր անձով հասնի իշխանափոխության։ Եվ սա է ճիշտ հերթականությունը։ Այսպիսի հերթակնությունը թույլ է տալիս անձերի միջև համեմատությունը դուրս հանել և քննարկումները տանել ավելի ռացիոնալ դաշտ ու կուլիսային խարդավանքներից զերծ պահել։ Եթե ձևավորվի հասարակական միասնական պահանջ, առաջնորդողն ինքնին կառաջանա։ Հետևաբար պետք է հնարավորինս լայն միասնականության հասնել,–հայտարարել է Ա. Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը