Լրահոս

06.12.2012 16:03


ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն 2 ժամ 40 րոպե առանց մամուլի շատ անկեղծ ու մանրամասն քննարկել են

ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն 2 ժամ 40 րոպե առանց մամուլի շատ անկեղծ ու մանրամասն քննարկել են

–Ամբողջապես ողջունում ենք ՀՅԴ–ի քայլը, այն ադեկվատ է այսօրվա իրականությանը,–միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու թեմայով ՀՅԴ–ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով ՀՅԴ–ի առաջարկած յոթ կետանոց պլատֆորմի մասին։

–2 ժամ 40 րոպե մենք շատ անկեղծ, շատ բաց և մանրամասն քննարկել ենք Դաշնակցության ներկայացուցիչների հետ այդ փաստաթուղթը՝ առանց մամուլի։ Եվ ճնշող մեծամասնությամբ համաձայն ենք այս դրույթներին։ Եթե բաներ կային, որ անգամ համաձայն չենք եղել, ապա փորձել ենք գտնել այն ձևակերպումները և ժամկետները, որոնց դեպքում այս ծրագիրը չի խաթարվի։ Ամենակարևորը՝ կամքը, ցանկությունը դոմինանտ էին մեր այդ քննարկումների ժամանակ և այդպիսին են մինչև հիմա։ Այսինքն՝ մտահոգությունը, խնդրի դրվածքը և այդ մարտահրավերների դեմն առնելու կամքը գերակա է մնացած մանրամասներից։ Խնդի՛րն է կարևոր,–ասել է Ա. Մանուկյանը։

Նա համաձայնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ, որ նախևառաջ հարկավոր է ֆիքսել մարտահրավերները, առաջնահերթությունները, հետո նոր մտածել անձերի, միասնական թեկնածուի մասին.

–Խնդրի դրվածքը կարող է բերել թեկնածուի քննարկմանը։ Այս պահին կա հույս, շանս միասնական ծրագրով հանդես գալու։ Մենք անկեղծ ենք այս բանակցություններում, որովհետև միակ ձևն է, որ կարող ենք հասնել խնդրի լուծմանը։ Առաջիկայում եթե այս ձևաչափը կայանա, կարող է հույս առաջացնել քաղաքացու մեջ, սա կարող լինել հո՛ւյսի ծրագիր, հո՛ւյսի ընտրություն։ Եվ եթե միասնական կամք ու ծրագիր լինի, ապա չեզո՛ք քաղաքացին էլ կմիանա այս ծրագրին,–եզարափակել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը