Լրահոս

06.12.2012 17:05


Վահան Բաբայանի պատասխանը Կարեն Ավագյանին

Վահան Բաբայանի պատասխանը Կարեն Ավագյանին

Տեսնելով, որ ժողովրդի շրջանում իր մտքի «հանճարեղ» փայլատակումները ԲՀԿ-ի վերաբերյալ լայն արձագանք չեն գտնում, հիմա էլ Կարեն Ավագյանը սկսել է հղումներ անել եվրոպական աղբյուրներին՝ հույս ունենալով, որ գոնե մեր ժողովրդի օտարամոլ զանգվածը հավանություն կտա նման անհեթեթություններին, մինչդեռ մոռացել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ադրբեջանցի ոճրագործ ռամիլ սաֆարովի արտահանձնման գործում բացառիկ ավանդ ունեցավ, հանդիսանում էր նույն այդ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը, և նախագահական ընտրությունների շեմին հանդուրժողականության կոչեր անող ՀՀԿ-ի երիտասարդների ռահվիրայի կողմից Հայաստանում առկա ներքաղաքական հակասությունները դեպի Եվրոպա ուղղելը առնվազն հակասում է մեր ազգային շահերին, մանավանդ որ Հուգարիայի հյուպատոսության վրա լոլիկների երբեմնի նետման ջատագովներից մեկը հենց ինքը՝ Կարեն Ավագյանն էր: Գուցե եվրոպացի պաշտոնյաներին ավելի զարմացներ այն փաստը, երբ իմանային, որ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, իշխանական կուսակցությունը հմտորեն թաքցրել էր իր և իր անդամների «սուղ» միջոցների առկայության փաստը, մինչդեռ մեր ժողովուրդը լավ գիտի, որ դրանք տարբեր ոլորտներում ունեցած մենաշնորհների կամ ատկատների արդյունք են, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի գործունեության մեխը ժողովրդի բարեկեցության ապահովումն է, և որքան էլ ՀՀԿամերձ գործիչներն ու լրատվամիջոցները փորձեն ցեխ շպրտել ԲՀԿ-ի գուրծունեության վրա, միևնույնն է, դրանք ԲՀԿ-ին չեն հասնում, իսկ իրենց ձեռքերը վաղուց ցեխոտ են...

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը