Լրահոս

19.01.2011 15:35


Իշխանությունները պատրաստվում են կրկնե՞լ բախումնային սցենարը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, թե եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ 2012-2013թթ. ընտրությունները անցնեն նորմալ հունով՝ առանց առճակատման, ապա պետք է ՀՀ Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարեն։

-Ընդդիմադիր բոլոր, այդ թվում և արտախորհրդարանական կուսակցությունների ցանկությունն է, որ ընտրությունները լինեն բացառապես համամասնական ընտրակարգով։ Երկրորդ կարևորագույն, ևս բոլորի կողմից ընդունելի տարբերակն այն է, որ ընտրողների կողմից ստորագրված մատյանները ընտրություններից հետո հրապարակվեն։ Միակ խնդիրը, որի շուրջ ոչ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն են միակարծիք, դա ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգն է,-հայտարարել է բանախոսը։

Նա նաև հավելել է, որ «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունները կողմնակից են նրան, որ հանձնաժողովները պետք է ձևավորվեն հավասար՝ 5050 սկզբունքով՝ քաղաքական հիմքի վրա, իսկ արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժեր պահանջում են, որ հանձնաժողովների ձևավորման կարգը ամբողջությամբ կախված լինի մասնագետներից, ինչը, ըստ նրա,  կնշանակի այդ ոլորտը ամբողջությամբ հանձնել իշխանություններին։

-Եթե իշխանությունները չեն ուզում գնալ համագործակցության սցենարով մյուս ընտրություններին, այլ պատրաստվում են նորից կրկնել բախումնային սցենարը, ապա այն գործողությունները, որ հիմա նրանք իրականացնում են, տրամաբանական են և հետևողական,-ասել է Հ. Խուրշուդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը