Լրահոս

07.12.2012 17:02


Բակո Սահակյանն այցելել է Արցախի երկրաբանական կայան

Բակո Սահակյանն այցելել է Արցախի երկրաբանական կայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում տեղակայված Արցախի երկրաբանական կայան: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ստեղծման, ժամանակակից սարքավորումներով հագեցման, ինչպես նաեւ կայանը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացին:

Բակո Սահակյանն ընդգծել է կայանի կայուն եւ արդյունավետ աշխատանքի կազմակերպման կարեւորությունը` նշելով, որ այն հանդիսանում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնական գործոններից մեկը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը