Լրահոս

08.12.2012 13:52


Գագիկ Ծառուկյանին ուղղված Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի խոսքերի տեսագրությունը որպես փաստ կա

Գագիկ Ծառուկյանին ուղղված Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի խոսքերի տեսագրությունը որպես փաստ կա

Անդրադառնալով կասկածներին, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին չէր կարող ասել, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել՝ «Yerkir.am»-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախ ընդգծել է՝ բարեբախտաբար, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը համաձայնել է, որ հանդիպումը սկզբից մինչեւ վերջ տեսաձայնագրվի, եւ ովքեր կասկածում են նրա արած որեւէ հայտարարության վրա, ԲՀԿ-ն կարող է ցանկացածին տրամադրել այդ տեսանյութը:

«Շատ ջերմ եւ մարդկային զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում էլ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նման ջերմ խոսքեր ասաց ԲՀԿ նախագահի հասցեին, եւ դա մեկնաբանել, որ նա իր գնահատականներով փորձել է խառնվել ՀՀ ներքին գործերին, այդ դեպքում ես հարց եմ տալիս` երբ ԵԺԿ նախագահ Վինսենտ Մարտենսը դեռեւս խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ հայտարարում էր, որ ինքը վստահ է, որ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն, արդյոք դա միջամտություն չէ՞ր ՀՀ ներքին գործերին»,-նշել է Ուրիխանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը