Լրահոս

10.12.2012 10:24


Մեղադրվում են հարյուրավոր անձանց գույքն հափշտակելու համար

Մեղադրվում են հարյուրավոր անձանց գույքն հափշտակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց` նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների ողջ գույքի վրա:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիշյալ գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են երկու քրեական գործեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու և Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու վերաբերյալ, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության: 

Մեղադրյալներ Գագիկ Պապոյանի ու Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. դեկտեմբերի 7-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործը նույն օրն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

Այս խորագրի վերջին նյութերը