Լրահոս

10.12.2012 15:41


«Զեղծարարությամբ զբաղվելով և սուտ խոսելով հեղինակություն չես դառնա»

«Զեղծարարությամբ զբաղվելով և սուտ խոսելով հեղինակություն չես դառնա»

ԴԵՏՈՔՍ առողջության պահպանման և վերականգնման կենտրոնի ռեֆլեքսոթերապևտ Հայկուհի Հովհաննիսյանը վերջերս ելույթ ունենալով հեռուստատեսությամբ ցեխ շպրտեց այլ բժշկական կենտրոնների վրա ասելով թե նրանք անօրինական են և ոչ մի օգուտ, բացի վնասից չեն տալիս մարդկանց: Ուզում ենք ասել, որ նա շատ սխալվում է ասելով այդ ամենը քանի որ նա առաջին հերթին պետք է մտածի իր կենտրոնում կատարվող խայտառակությունների մասին: Թե ինչպես են նրանք մարդկանց խաբում և դրանով գումար աշխատում դա բոլորը գիտեն: Մենք հորդորում ենք նրան մյուս անգամ չշեշտել այլ կենտրոնների մասին և այդ ֆոնի վրա չգովազդել իր տխրահռչակ և <<սուպերզարգացած>> կենտրոնը: Օրինակ՝ հասարակ ծորակի ջուրը ներկայացնում են իբրև <<անմահական և բուժիչ>> ու տալիս են իրենց կենտրոնում <<բուժվող հիվանդներին հատուկ պրոցեդուրայից>> հետո խմելու համար: Ուղղակի մենք հարկ համարեցինք նշել, որ զեղծարարությամբ զբաղվելով և սուտ խոսելով հեղինակություն չես դառնա և չես կարողանա լավը ձևանալ: Ձեզ՝ հարգելի լրատվամիջոցներ, խնդրում ենք զբաղվել այս հարցով և կանխել նման խեղկատակությունը ու անամոթությունը: Մենք ստացել ենք բազմաթիվ դիմում-բողոքներ այդ կենտրոնի անօրինականությունների և մասնավորապես ռեֆլեքսոթերապևտ Հայկուհի Հովհաննիսյանի արարքների մասին:
«Բժշկական կենտրոնների միություն» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը