Լրահոս

11.12.2012 15:01


Գնդապետ Յուրի Բադալյանին նկատողություն է հայտարարվել

Գնդապետ Յուրի Բադալյանին նկատողություն է հայտարարվել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին իրենց որդիների գործով կատարված (կատարվող) նախաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով  զոհված զինծառայողների մի խումբ մայրեր այցելել էին Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որտեղ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժնի պետ, քննչական ծառայության պետի տեղակալ գնդապետ Յուրի Բադալյանը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել և ֆիզիկական ուժ գործադրել: Վերջինիս պատասխանատվության ենթարկելու խնդրով նոյեմբեր ամսին զոհված զինծառայողների մայրերը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին: 

Պաշտպանը կատարված միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Պաշտպանության նախարարին: 

Երեկ, ի պատասխան գրությանը, Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ անցկացվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում գնդապետ Յուրի Բադալյանին հայտարարվել է նկատողություն:

Այս խորագրի վերջին նյութերը