Լրահոս

12.12.2012 09:37


Կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացուց առգրավվել է «SUBUTEX» տեսակի 3 դեղահաբ

Կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացուց առգրավվել է «SUBUTEX» տեսակի 3 դեղահաբ

   Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացի Բ. Հ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է «B8» գրառումով «SUBUTEX» տեսակի 3 դեղահաբ:

Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը