Լրահոս

12.12.2012 09:53


Փորթլենդի առևտրի կենտրոնում դիմակավորված տղամարդը կրակ է բացել հաճախորդների ուղղությամբ

Փորթլենդի  առևտրի կենտրոնում դիմակավորված տղամարդը կրակ է բացել հաճախորդների ուղղությամբ

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդի  առևտրի կենտրոնում` տոնական  առևտրի  ամենաթեժ պահին հրաձգություն է տեղի ունեցել: Սպիտակ դիմակով տղամարդը՝ զինված հրացանով, կրակ է բացել հաճախորդների ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Հանցագործը սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կրակոցներիցից։ Սակայն, խանութում եղած հաճախորդներից ոմանք պնդում են, թե նա ինքնասպան է եղել:

Առևտրի կենտրոնի աշխատակիցը պատմել է, որ տղամարդը գոռացել է՝ ես հրաձիգ եմ: 

Այս խորագրի վերջին նյութերը