Լրահոս

12.12.2012 13:13


«Զվարթնոց»-ը և ճարտարապետական այլ հուշարձաններ՝ Ա. Ֆեթվաճյանի արվեստում

«Զվարթնոց»-ը և ճարտարապետական այլ   հուշարձաններ՝ Ա. Ֆեթվաճյանի արվեստում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ը  և Հայաստանի Ազգային պատկերասրահը:  Ցուցադրվել է «Զվարթնոց»-ի և Ճարտարապետական հուշարձանների 19 աշխատանք` գծանկար-վերակազմություններ, Անիի զվարթնոցատիպ հուշարձանների ջրաներկ աշխատանքներ Ազգային պատկերասրահի ֆոնդում պահվող Ա. Ֆեթվաճյանի անձնական ֆոնդից: Ցուցադրության են ներկայացվել նաև Արշակ Ֆեթվաճյանի  անհատական երկու լուսանկարները, գրքեր, մենագրություններ Ա. Ֆեթվաճյանի արվեստի մասին, նկարչի՝ «Իմ մտքերը» ասույթների գիրքը /հրատարակվել է 1941թ.` Բոստոնում/,  նամականիշերի առաջին հրատարակությունը /1919թ./: Բացման խոսքով հանդես եկան  ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, Ա. Ֆեթվաճյանի ֆոնդի պատասխանատու, գիտաշխատող-ֆոնդապահ Գոհար Չեմենյանը:

Ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված նյութերը կլրացնեն և կամբողջացնեն թանգարանում ներկայացված ճարտարապետների` «Զվարթնոց»-ին վերաբերող գծագրերն ու չափագրությունները: Այն կտեւի մինչեւ 2013թ. հունվարի 30-ը։

 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 

Այս խորագրի վերջին նյութերը