Լրահոս

12.12.2012 18:03


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ճշտում է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ճշտում է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի տարածած՝ Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկում տեղ է գտել երկու բացթողում.

ա/ չի նշվել, որ Վաչիկ Վարդանյանը Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լինելուց բացի, նաև Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է;

բ/ չի նշվել, որ  Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլև նաև՝ Աշխարհի առաջնության և Աշխարհի ուսանողական առաջնության գավաթի բրոնզե մեդալակիր է :

 

Կարծում ենք, որ մարզական լրագրողները լավագույնների օգտին քվեարկելիս, հաշվի կառնեն հայ սամբիստների նաև այս հաջողությունները:

 Մրցաշրջան 2012-ում՝ հայ սամբիստների նվաճած մեդալների մանրամասն հաշվետվությունը տեղադրված  է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝

http://sambo.am/full_news.php?id=170

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը