Կարծիք

13.12.2012 00:01


Ինքնահաստատվելու ժամանակը չէ

Ինքնահաստատվելու ժամանակը չէ

Հետևում էս ֆեյսբուքյան անցուդարձին ու հասկանում, որ ակտիվ գրառումներ ու մեկնաբանություններ կատարողների մեծամասնությունը խորապես թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Երկրի գլխին ծառացած խնդիրներից ազատվելու ռեալ ճանապարհներ փնտրելուց ավելի կարևոր է դարձել սեփական ճշմարտացիության ապացուցումը: Ամեն ինչ բերվել է անձնական դաշտ, արժեքներն ու նպատակները լղոզվել ու անհետացել են աննպատակ ու դատարկ վիճաբանությունների մեջ:

Սրա ականատեսը կարող ենք լինել ԲՀԿ-ի հայտարարություն վերաբերյալ ցանկացած քննարկման ընթացքում: Պարզվում է՝ բոլորը սա կանխատեսել էին, բոլորը սա գիտեին, բոլորը ճիշտ էին: Անձամբ ես կարծում եմ, որ արվել է առավելագույնը հայտնի երկու ուժերի միավորման և նրանց միասնական ճակատով ռեժիմի դեմ հանդես գալու նպատակով: Եվ չնայած, որ այս քաղաքական գործըթացը ընթանում էր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերում գործող ուժերի հարվածների ներքո այն տվեց դրական արդյունք: ԲՀԿ հայտարարությունը նշանակում էր մեկ բան. Ծառուկյանը չի սատարում Սարգսյանին, ինչը մեկ տարի առաջ պատկերացնելն անգամ անհնար էր: Ինչևէ՝ սա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մենք ունենք նոր քաղաքական իրավիճակ, բայց միևնույն ժամանակ նույնը մնացած խնդիրներ ու վտանգներ: Մեզ դեռևս շարունակում են սպառնալ հալածյալ կամ գաղթական դառնալու հեռանկարը, մենք դեռևս շարունակում ենք ապրել մի քանի անհատների սպասարկմամբ զբաղվող երկրում և որևէ փոփոխություն իրականացնելու միակ տարբերակը դեռևս մնում է Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելը: 

Այս վիճակում ճիշտ ու սխալ որոշելու ու ինքնահաստատվելու ժամանակ չի մնում: Այսպես շարունակելու դեպքում, շատ մոտ ապագայում որևէ արժեք չի ունենա մեր ինքնահաստատվածությունը կամ անսխալականությունը, երբ մենք ուղղակի կորցրած կլինենք Հայաստանը:

Արեգ Գևորգյան

http://www.facebook.com/aregface

Այս խորագրի վերջին նյութերը