Լրահոս

14.12.2012 10:38


Արդուկը շփոթել է հեռախոսի հետ և այրել այտը

Արդուկը շփոթել է հեռախոսի հետ և այրել այտը

Լեհաստանի 32–ամյա բնակիչ Տոմաշ Պաչկովսկին տաք արդուկից դեմքի այրվածք է ստացել։ Նա արդուկը շփոթել է հեռախոի հետ։ Տուժած լեհը պատմել է, որ այրվածքը ստացել է այն օրը, երբ իր կինը գնացել է աշխատանքի՝ իրեն խնդրելով օգնել տնային գործերում։ Նախաճաշից հետո Տոմաշը որոշել է արդուկ անել։ Միացրել է հետուստացույցը, որով բռնցքամարտի մրցաշար է հեռարձակվել, բացել է գարեջուրը և անցել տնային աշխատանքի։ Հանկարծ հեռախոսը զանգել է, և բոքսով տարված լեհը արդուկը շփոթելով հեռախոսի հետ՝ այն մոտեցրել է ականջին և տեղում այրվածք ստացել։ Դեն նետելով տաք արդուկը՝ նա վազել է լոգարան, որպեսզի սառեցնի այրվածքը, սակայն ճանապարհին քունքով հարվածել է և ևս մեկ վնասվածք ստացել։

Այսքանից հետո լեհը հայտարարել է, որ այսուհետ բռնցքամարտ չի դիտի, բայց կնոջը կշարունակի օգնել տնային գործերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը