Լրահոս

19.01.2011 16:03


Հանրահավաքի մասնակիցների թվաքանակը Վարդան Խաչատրյանին ոգևորել է

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը և ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը։

Ելույթ ունենալով՝ Վարդան Խաչատրյանն ասել է, թե ինքը հանրահավաքին եկել է որպես հայ ժողովրդի զավակ և ՀՀ քաղաքացի՝ տեսնելու համար, որ հայ ժողովուրդն արթնության մեջ է։

-Ես ողջունում եմ ձեր թվաքանակը,-հայտարարել է Վարդան Խաչատրյանը՝ ավելացնելով, թե հայ ժողովուրդը ողջ է,-ձեր ներկայությունն այստեղ դրա վառ ապացույցն է։

Նա կոչ է արել նաև հաջորդ հանրահավաքը «Հայաստանի քաղաքացիների հանրահավաք» անվանել։

Իր հերթին Մովսես Շահվերդյանն ասել է, թե սա պատմական օր ու պատմական պահ է։ Նա նշել է, որ 1988թ. հետո սա առաջին ժողովրդական շարժումն է, և եթե 1988թ. ժողովուրդը ոտքի ելավ՝ փրկելու Արցախը, այժմ ոտքի է կանգնել՝ փրկելու Հայաստան աշխարհը Արցախի հետ միասին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը