Քաղաքական

19.06.2009 14:11


Դավիթ Հակոբյանի ընտանիքի անդամներին ահաբեկում և շանտաժի՞ են ենթարկում

Դավիթ Հակոբյանի ընտանիքի անդամներին ահաբեկում և շանտաժի՞ են ենթարկում

Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել էր, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Երևանի ավագանու իր մանդատից չհրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիմումում մասնավորապես ասված է.

«Տեղի չտալով Հայ ազգային կոնգրեսի քաղաքական իշխանությունն ապօրինի զավթած ՀՀՇ պարագլուխների շանտաժին ու ահաբեկչությանը իմ և իմ ընտանիքի անդամների հանդեպ՝ ես՝ Դավիթ Սուրենի Հակոբյանս, համաձայն եմ և պատրաստ ստանձնելու Երևանի ավագանու իմ պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով՝ ի փառս իմ ժողովրդի և հայրենիքի։ Ընդդիմությունը ռևանշիզմով տոգորված խռովյալ հոգիների խառնամբոխ չէ, այլ քաղաքական ալտերնատիվ փարթամ մտքի ճեմարան և ազգի գաղափարական զրահ»։

ԿԸՀ նմանօրինակ դիմում է ներկայացրել նաև Դավիթ Հակոբյանի եղբայրը՝ Վահան Հակոբյանը։ Նշենք, որ ՀԱԿ համամասնական ցուցակի 90-րդ տեղն էլ զբաղեցնում է Դ. Հակոբյանի դուստրը՝ Հասմիկ Հակոբյանը։ Սակայն նա ԿԸՀ դիմում չի ներկայացրել, քանի որ, ըստ Դ. Հակոբյանի,  նրան «հերթը չի հասնի», քանի որ մինչ այդ ՀԱԿ-ի ցուցակից էլի մարդիկ կլինեն, ովքեր կվերցնեն իրենց մանդատները։

Մեկ դիմում էլ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը որևէ մեկին լիազորություն չի տվել իր անունից դիմելու վարչական դատարան՝ ընտրության արդյունքները սակարկելու համար։

- Կոնգրեսում Վարաչական դատարան դիմելու քննարկումներին ՀՄԿ-ին չեն հրավիրել։ Դեռ ավելին, երկու անգամ մերժել են իմ՝ որպես կուսակցության ղեկավարի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում ունենալու խնդրանքները,– ասված է Դ. Հակոբյանի դիմումի մեջ։ 

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը