Լրահոս

10.01.2013 16:49


Թել Ավիվում հզոր պայթյուն է որոտացել

Թել Ավիվում հզոր պայթյուն է որոտացել

Այսօր Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ, հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների՝ 5-10 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ նշվում էր, որ պայթուցիկն ուղևորատար ավտոբուսին ամրացրել է մոտոցիկլ վարող անհայտ մի մարդ, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Սակայն այս տեղեկությունը հետո հերքվել է. նշվել է, որ ոչ թե ավտոբուս, այլ մեքենա է պայթեցվել: Իսրայելի ոստիկանությունը հակված է կարծելու, որ պայթյունը քաղաքական ենթատեքստ չունի, այլ տեղի քրեական հեղինակություն Նիսիմա Ալպերոնի դեմ ուղղված մահափորձ է եղել։ 2008թ. նրա եղբայրը մահացել էր մեքենային ամրացված պայթուցիկի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը