Լրահոս

11.01.2013 16:16


«Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է Սիրուշոն մասնակցի

«Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է Սիրուշոն մասնակցի

Եվրատեսիլի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է տեղեկատվություն՝ ըստ որի «Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է նաև Սիրուշոյի մասնակցությունը։ 

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը panarmenian.net–ի թղթակցի հետ զրույցում պարզաբանելով տեղեկատվությունը՝ ասել է, որ այս պահին քննարկվում են հնարավոր մասնակիցների անունները, այդ թվում նաև Սիրուշոյի:

«Յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սիրուշոն, համարվում են հավանական թեկնածուներ: Այնտեղ քննարկվում է հավանական թեկնածունների հարցը, պարզապես ավելի շատ Սիրուշոյի մասնակցությունն է քննարկվում, որևէ բան չի որոշվել և ոչինչ չի ասվել, դրանք դեռ քննարկումներ են»,- ասել է նա:

Հունվարի 17-ին տեղի կունենան մրցույթի վիճակահանությունը և պարզ կդառնա, որ երկրներն են մասնակցելու կիսաեզրափակչին:

Այս խորագրի վերջին նյութերը