Լրահոս

12.01.2013 08:21


Ժամկետներ՝ շաբաթական, ամսական և տասնամյա կտրվածքով

Ժամկետներ՝ շաբաթական, ամսական և տասնամյա կտրվածքով

Սիրիայի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով իրականանալի Ժնեւյան բանակցությունների նախօրեին երկու ուշագրաւ զարգացում տեսանելի տեղ գրաւեցին տիրող ընդհանուր համապատկերում։

Թուրքական լրատվամիջոցները հատուկ քարոզչություն կենտրոնացրին «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցության» ղեկավարի հետ Անկարայի տարած բանակցությունների վրա։ Ըստ շրջանառված լուրերի, ՔԱԿ-ի ղեկավարները պիտի լքեն երկիրը եւ մեկնեն Եւրոպա։ Այլոց պիտի արտոնվի զբաղվել Թուրքիայի ներքին քաղաքականությամբ. բանտարկված գործիչներն ազատ պիտի արձակվեն։ Այս եւ նման «ներման» գործողությունների դիմաց ՔԱԿ-ը պիտի հրաժարվի ժողովրդավարական ինքնավարության կամ անջատ պետություն ստեղծելու իր պահանջից եւ...Ասադի վարչակարգին զորակցելուց. փոխարենը, պիտի միանա սիրիական ընդդիմությանը։ Տակաւին. թուրքական մամուլը նոյնիսկ «աւետում էր», որ քրդական հարցը պիտի լուծված լինի 2013 թվականի մայիսին։

Թուրքական լրատվական եւ հրապարակագրական այս փայլատակումները անշուշտ կառավարական պատվերի անմիջական գործադրություններն են։ Մանաւանդ, որ Օջալանի հետ, կառավարության անունով բանակցելու լիազորությունը տվել է թուրքական գաղտնի ծառայությունների ղեկավարը։

Քրդական գործոնի հաշվարկը գերակա հանգամանք ունի Սիրիայի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականության հերթական քայլի մէջ։ Այդ հարցը արծարծվի թե ոչ, Թուրքիայի յուրաքանչյուր քայլի հետևում տիրականորեն կանգնած է քրդական շարժառիթը։

Ենթադրյալ այս համաձայնության վրա նման միակողմանի լուսարձակներ բացելու թուրքական որոշումն էլ  այդ տեսությունը հաստատող երեւույթների մաս են կազմում։ Թեական այդ համաձայնությունը առաջին հայացքից քրդական համարժեք արձագանք չունի։ Հավելյալ որոնողական աշխատանքը պետք է քրդական տեղեկատվական աղբյուրներին այս մասին թողարկած լրատվություններին իրազեկվելու համար։ Անշուշտ նկատի ունենալով՝ թուրքական աղբյուրներից ջուր խմող եւ քրդերենով հրատարակվող էլեկտրոնային կայքերի թուրքականին համարժեք արձագանքման իրականությունները։

Սակայն մի պահ փորձենք մնալ թուրքական տեղեկատվություններին փոխանցած հիմնական երկու ուղերձների վրա, որոնցից առաջինը վերաբերում է  Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, իսկ երկրորդը՝ Սիրիայի վարչակարգին։ Խորքում երկրորդն էլ սերտորեն կապ ունի առաջինի հետ։ 

Այս բոլորի մէջ ուշագրավն այն է, որ թուրքական աղբյուրները արդէն սկսել են խոսել Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելու մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թեման արծարծելու առումով մի քանի շաբաթ առաջ կանխել էր թուրքական լրատվամիջոցներին։

Վերադառանանք Սիրիայի թղթածրարին եւ կենտրոնանանք երկրորդ ուշագրավ զարգացման վրա։

Հունվարի վերջին Ռուսաստանի, Բալթյան, Սևծովյան , Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան ռազմական նաւատորմերի նավերի խումբը հակաահաբեկչական զորավարժություններ կ՛իրականացնի Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայի ափերին։

Ռուսաստանը փաստորէն ծրագրում է իրականացնել դեսանտային ափհանման զորավարժություններ Միջերկրական և Սևծովյան ջրային տարածքների վրա։ Անցյալ տարի ռուսական մամուլը հաղորդել էր , որ վայրէջքային զորավարժություններին կարող են մասնակցել մինչև 25 հազար ռուս դեսանտայինններ:

Սիրիական ծովափին Ռուսաստանի կողմից բեմադրելի այս ուժի ցուցադրությունը հակտանշական է եւ անպայման կապվում է ժնեվի բանակցությունների նախօրեին ուղերձ փոխանցելու գաղափարին։

Թուրք-քուրդ համաձայնության թեականությունը խիստ ընդգծված է. այստեղ, ըստ թուրքական մամուլի մինչեւ մայիս, այսինքն միայն չորս ամիս ունենք եղելության հաւաստիությունը հաստատելու։ Մինչդեռ սիրիական ծովափ ուղարկվող ռուսական ռազմանավերի թվի բազմապատկումը  պարզ կլինի մեկ ու կես շաբաթից՝ մինչեւ հունվարի վերջը։  Իսկ Ամերիկայի Միացեալ Նահանգների պետքարտուղարության վերլուծական բաժանմունքը Թուրքիայի մասնատումը  նախատեսում է առաջիկա 20  տարվա ընթացքում՝ մինչեւ 2030-ը։

 Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը