Լրահոս

16.01.2013 11:57


Վթարից մահացել է ՀԱԿ–ի Արթիկի տարածքային կառույցի ղեկավարը

Վթարից մահացել է ՀԱԿ–ի Արթիկի տարածքային կառույցի ղեկավարը

Ինչպես փոխանցում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին հունվարի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Հայ ազգային կոնգրեսի Արթիկի տարածքային կառույցի ղեկավար Գոռ Աթոյանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևոր 55-ամյա Գոռ Աթոյանը տեղում զոհվել է, իսկ վարորդը՝ 1961թ. ծնված Ա. Մողրովյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ. Աթոյանի դին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը