Լրահոս

23.01.2013 12:30


Վարկած. Դեդ Հասանին սպանել են Յապոնչիկի սպանության համար վրեժխնդրությունից

Վարկած. Դեդ Հասանին սպանել են Յապոնչիկի սպանության համար վրեժխնդրությունից

Իրավապահ մարմիններն այժմ հետաքննում են այն վարկածը, որ ռուսաստանյան հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանից՝ Դեդ Հասանից հաշվեհարդար են տեսել մեկ այլ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի սպանության համար: «Իզվեստիան» գրում է, որ Դեդ Հասանից էլ վրեժխնդիր է եղել Ալեքսեյ Սուվորովը՝ Պետրիկը։ Այս համատեքստում, հնարավոր է, նոր սպանություններ լինեն։ Այս վարկածը հիմնավոր է դարձնում նաև հանգամանքը, որ այսպես ասած սլավոնական «օրենքով գողերի» հիմնական մասն արհամարհել է Դեդ Հասանի հոգեհանգստի արարողությունը և հուղարկավորությունը, որոնց հատկապես մասնակցում էին կովկասցիները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Պետրիկը 2009թ. Յապոնչիկի դագաղի մոտ երդվել է վրեժխնդիր լինել նրան սպանողներից՝ կրակելով որովայնին, ինչպես որ սպանվել է Յապոնչիկը: Մեկ տարի հետո դիպուկահարը կրակում է Դեդ Հասանի որովայնին, սակայն նա կենդանի է մնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը